Բաղանիսի գյուղապետը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին
Քիչ առաջ, մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին,ժամը 16.30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը, Տավուշի մարզի Բաղանիսի միջպետական ավտոճանապարհին, արհեստական լճակի մոտ գնդակոծել է մեծ բեռնատար, «ֆուռի» անիվներից մեկը գնդակներից ծակվել է, բեռնատարն այլ վնասներ էլ է կրել: «Ֆուռի» գնդակոծությունից հետո հայ սահմանապահները 2 կողմից՝ Բաղանիսում եւ Ոսկեպարում, քարերով փակել են միջպետական ավտոճանապարհը:
Սահմանին տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ, Fnews.am-ը փորձեց մանրամասներ ճշտել Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանից, ով մեզ հետ զրույցում նշեց. «Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, եւ Բաղանիսի ուղղությամբ ներկա պահին կրակոցներ չկան: Թե ինչ կլինի հետո՝ չեմ կարող ասել: Միշտ էլ, էս ա էլի. հո նուրություն չի՞»-ընդգծեց գյուղապետը:
Ի դեպ, Ն. Սահակյանը առաջարկեց տեղում՝ գնալ, ծանոթանալ ու ներկայացնել, թե իրականում ինչ է կատարվում սահմանին, եւ ինչ վիճակում են գտնվում գնդակոծված բնակավայրերը:
