Բաղանիսը գնդակոծվում է
Aravot.am-ը գրում է, որ այս պահին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղը Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերից գնդակոծվում է:
Բաղանիսից հայտնել են,որ գյուղի վրա կրակում են խոշոր տրամաչափի գնդացիրներից և այլ զինատեսակներից: Բաղանիսի գնդակոծությունը սկսվել է 22.05-ին և ընդմիջումներով շարունակվում է:
