Բաղրամյան պողոտայի ցուցարարներից շատերին գործատուներն ազատել են աշխատանքից .Առավոտ
Այն քաղաքացիները, ովքեր առավոտյան և ցերեկային ժամերին այցելում են Բաղրամյան պողոտա, նկատած կլինեն, որ այդ ժամերին պողոտայում շատ քիչ թվով ցուցարարներ են հավաքված լինում:
Իրականում մարդկանց փոքրաթիվ լինելու մի շարք պատճառներ կան. հիմնական պատճառներից է շոգը, ինչի պատճառով ցուցարարները գերադասում են ցերեկային ժամերին հանգստանալ, որպեսզի երեկոյան էներգիայով լի, թարմացած ու սթափված մասնակցեն ցույցին:
Մյուս պատճառն այն է, որ ցուցարարներից շատերը ցերեկային ժամերին գնում են աշխատանքի:
Թեև Aravot.am-ի հետ զրույցում մի շարք ցուցարարներ մտահոգություն հայտնեցին, որ իրենց ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ցույցերին մասնակցելու պատճառով գործատուները ազատել են աշխատանքից:
Օրինակ՝ համակարգող խմբի անդամներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, որպեսզի ավելի չբորբոքի իրավիճակը, մեզ հետ զրույցում պատմեց. «Ի սկզբանե իմ գործատուն ինձ կանգնեցրեց այդ երկընտրանքի առաջ. կամ դու ընտրում ես աշխատանքը, ցույցերի չես մասնակցում, կամ հակառակը: Ես, բնականաբար ընտրեցի պայքարի ուղին»:
Մանրամասն ` սկզբնաղբյուրում :

