Բաղրամյան պողոտայում լուսաբացը խաղաղ էր (photo)
Չնայած նրան, որ ուշ երեկոյան Բաղրամյան պողոտայում իրավիճակը պայթյունավտանգ էր և ոստիկանները ամեն պահի կարող էին ցրել նստացույցը, այնուամենայնիվ գիշերը խաղաղ անցավ և լույսը բարի էր։
Ինչպես միշտ ողջ գիշեր հնչեցին հայրենասիրական երգեր։ Ոչ մի միջադեպ չգրանցվեց։ Իսկ առավոտյան օրը սկսվեց փողոցը մաքրելով, ՀՀ օրհներգի կատարմամբ և ավանդույթ դարձած վազքով։













