Բախումներ Թբիլիսիում՝ 8 մարդ ձերբակալվել է (լուսանկար)
Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ ոստիկանության և ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստների միջև բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով ութ մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ակտիվիստների բողոքի պատճառը Թբիլիսիի Ազատության հրապարակի վրա գտնվող հողակտորը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ առնչվող ընկերությանը հանձնելու քաղաքային իշխանությունների որոշումն է։
Ոստիկանության և բողոքի ակցիայի ներկայացուցիչների միջև բախումները սկսվել են այն բանից հետո, երբ սկսվել են, երբ ոստիկանությունը Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին թույլ չի տվել մուտք գործել քաղաքային խորհրդի նիստերի դահլիճ, այն դեպքում, երբ վերջիններս, համաձայն վրացական սահմանադրության, կարող են «խորհրդակցական ձայնի» իրավունքով մասնակցել տեղական ներկայացուցչական մարմինների նիստերին:
Բայց Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահը հայտարարել է, որ հատուկ նիստը, որի ընթացքում որոշվում էր Իվանիշվիլիի ընկերություններից մեկին 7-աստղանի հյուրանոցի ավտոկայանատեղի կառուցման համար հողակտորը փոխանցելու հարցը, փակ է լինելու:
Ընդդիմադիր պատգամավորները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան իրենց աջակիցների օգնությամբ, բայց ոստիկանությունը տեղի չի տվել և մի քանի ակտիվիստ է ձերբակալել:
Չնայած քաղաքային խորհրդի ընդդիմադիր պատգամավորների բողոքներին՝ «Վրացական երազանք» կուսակցությունից իշխող մեծամասնությունը հաստատել է ընկերությանը հողակտորի փոխանցման մասին որոշումը՝ հայտարարելով, որ դա անհրաժեշտ է հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծելու համար:
Նկատենք, որ 1900 քառակուսի մետր տարածքը փոխանցվել է ընկերությանը ընդամենը 1 լարիի դիմաց:
