Բախվել են «ԲՄՎ»-ն և «ԿամԱԶ»-ը. կա մեկ զոհ
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 20:28-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ պարզվել է՝ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Մարտունի հատվածի 3-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 87 AU 888 և «ԿամԱԶ» մակնիշի 34 TU 132 պետհամարանիշերով (վարորդ՝ Է. Մ.) ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ 1979թ. ծնված Մ. Ա.-ն, տեղում մահացել է, իսկ վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Մ. Ա.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
