Բախվել են «ՎԱԶ-21010»-ը և «Վոլկսվագեն»-ը. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Դեկտեմբերի 25-ին~ ժամը 04:02-ին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 155 հասցեում գտնվող «Արմենիա Դելյուքս» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար (առկա է գազի արտահոսք), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի 34 ZS 940 պ/հ և «Վոլկսվագեն» մակնիշի 22 ՏՕ 231 պ/հ ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածներ` «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ն (ծնվ. 1988թ.) և «ՎԱԶ-21010» ավտոմեքենայի վարորդ Ս. Հ.-ն (ծնվ. 1987թ.) տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ս. Հ.-ինը՝ բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև` իրականացրել հերթապահություն՝ մինչ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության վերջանալը:
