Բախվել են ««ԶԻԼ»-ն ու «Օպել»-ը. վերջինս այրվել է. վարորդը հիվանդանոցում է
Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գործող առեւտրի կենտրոնի դիմաց, նոյեմբերի 27-ին, ժամը 05.30-ին, իրար են բախվել «ԶԻԼ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ն այրվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
