Բելառուսի դեսպանը հրաժեշտի այց կատարեց ՍԻՄ կուսակցության եւ «ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գրասենյակ
Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը ավարտում է իր դիվանագիտական գործուղումը Հայաստանում: Այսօր նա հրաժեշտի այց կատարեց ՍԻՄ կուսակցության եւ «ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գրասենյակ:
ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին իր մեծ ներդրումի համար հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման մեջ, ինչպես եւ սերտ համագործակցության համար:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին
Իր հերթին Նազարուկը նշեց, որ Հայաստանում ձեռք բերեց բազմաթիվ բարեկամներ, ովքեր դյուրացրին իր աշխատանքը մեր երկրում: Նա մեծ հարցազրույց տվեց «ԻՐԱՎՈՒՆՔ- TV»-ին, ամփոփելով իր 5 տարվա դիվանագիտական աշխատանքը Հայաստանում:
Սեփ.լրատվություն