Բելլա Քոչարյան. Չե՞ք ուզում իմանալ զոքանչ-փեսայի հարաբերությունները. VIDEO
«Առավոտյան սուրճ» նախագծի հյուրն առաջին անգամ է, որ կին է: Գուցե անբնական է, որ հաղորդման ստեղծման պահից մինչ օրս գեղեցիկ սեռի ներկայացուցիչ դեռ չէր հյուրընկալվել մեզ, բայց նաև օրինաչափ է, որ հենց մոտեցող գարնանային առաջին տոնի՝ մարտի 8-ի առիթով ենք կին գործչի հետ հանդիպում: «Առավոտյան սուրճի» հյուրն այս անգամ տիկին Բելլա Քոչարյանն է: Իզաբելլա Հովհաննիսյանի ու Անուշ Թորոսյանի զրույցը նրա հետ թե անձամբ տիկին Քոչարյանի գործունեությանն ու նախասիրություններին, անցյալին ու ապագայի ծրագրերին է վերաբերում, և թե Քոչարյանների ընտանիքին՝ առհասարակ:
Ներկայացնում ենք Բելլա Քոչարյանի հետ հարցազրույցի տեքստը՝ որոշ կրճատումներով: Ամբողջական հարցազրույցը դիտեք տեսագրված տարբերակով:
ԻԶԱԲԵԼԼԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Տիկին Քոչարյան, Դուք հազվադեպ եք հարցազրույց տալիս, կուզենայինք նախ և առաջ շնորհակալություն հայտնել հարցազրույցին համաձայնություն տալու համար, մեր խմբագրության անունից շնորհավորել Ձեզ Մարտի 8-ի առթիվ և ամենայն բարիք մաղթել:
ԲԵԼԼԱ ՔՈՉԱՐՅԱՆ Շնորհակալություն, ես ևս կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ հրավերի համար: Պետք է ասել, որ մի քանի հաղորդում նայել եմ «Առավոտյան սուրճ»-ի, կարծում եմ՝ մթնոլորտը շատ ջերմ է և տրամադրում է անկեղծ զրույցի: Ես Ձեզ էլ եմ շնորհավորում: Շուտով մարտի 8-ն է, այդ գեղեցիկ գարնանային տոնը, ուզում եմ՝ դուք բախտավոր լինեք, և թող իրականանան ձեր բոլոր ցանկությունները:
ԱՆՈւՇ ԹՈՐՈՍՅԱՆ Մեզ հետաքրքրում է՝ ինչո՞վ է այսօր զբաղվում Բելլա Քոչարյանը: Ինչպիսի՞ն է Ձեր աշխատանքային առօրյան, և ինչպիսի՞ն է ժամանցը:
ԲԵԼԼԱ ՔՈՉԱՐՅԱՆ Տարիներ շարունակ ես երկու ֆոնդով եմ զբաղված, ներգրավված եմ նրանց աշխատանքներին: Առաջինը Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցման ֆոնդն է, որը գործում է 2000 թվականից և փորձում է օգնության ձեռք մեկնել այն երեխաներին և ընտանիքներին, որոնք ինչ-ինչ պատճառներով հայտնվել են փողոցում, խնամքից դուրս կամ կոնֆլիկտային վիճակում են իրենց ընտանիքների հետ: Կենտրոնի հետ աշխատում են մասնագետներ՝ բժիշկներ, հոգեբաններ, ուսուցիչներ, որոնք աշխատում են ընտանիքների հետ: Հիմնականում այդ ընտանիքների կազմում միայն մայրն է լինում, շատերի հայրերը թողել են հայրենիքը աշխատանքի համար, և խեղճ կանայք չգիտեն՝ ինչ անեն, ինչ կերպ աշխատեն, որ վաստակեն իրենց մի կտոր հացը, և հաճախ երեխաները հայտնվում են փողոցում: Ցավոք, Հայաստանում այդպիսի երեխաների և ընտանիքների թիվը մեծ է, և կենտրոնի ներքին ուժերով հնարավոր չէ այդ հարցերը կարգի բերել, գուցեև այդ պատճառով 2007 թվականին ստեղծվեց կենտրոնին կից Բարեկամների խորհուրդը, որի նախագահը ես եմ: Կենտրոնի շուրջը միավորվել են այնպիսի մարդիկ, որոնց համար յուրաքանչյուր երեխայի ճակատագիրը շատ կարևոր է: Մեզ նման փոքր ազգերի համար յուրաքանչյուրի կյանքը, առօրյան և ապագան շատ կարևոր են: Տարին մի քանի անգամ մենք հավաքվում ենք, քննարկում այս հարցերը, տնօրինությունը իր զեկույցն է ներկայացնում, մենք փորձում ենք ինչ-որ կերպ օգնել կենտրոնի աշխատանքներին:
Շարունակությունը՝ Yerevan.today
