Բերանը կարած երիտասարդին տեղափոխեցին հիվանդանոց Ազատության հրապարակից
Հուլիսի 7-ին Ազատության հրապարակում մի երիտասարդ բերանը կարել էր` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Քիչ առաջ 28-ամյա Հովհաննես Կարապետյանին «Շտապօգնության» մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Այս մասին հաղորդում է NEWS.am-ը:
Բերանը կարած երիտասարդը, ականջալուր լինելով ընկերների եւ ոստիկանների հորդորներին, համաձայնեց հիվանդանոց գնալ եւ քանդել բերանի կարերը:
