Բերման է ենթարկվել՝ թմրանյութ պահելու կասկածանքով
Դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Նար-Դոսի փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Գագիկ Ն.-ին: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության պաշտոնական կայք-էջը:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնցից մեկում՝ «սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող կես դեղահաբ, իսկ մյուսում` սպիտակ փոշի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
