Բերման են ենթարկել Տիգրան Խզմալյանին (տեսանյութ)
Այս պահին փակ է Գրիգոր Լուսավորիչ պողոտան. ՌԴ դեսպանատան դիմաց իրավիճակը մնում է լարված։
Հիշեցնենք, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջով, որ Գյումրու սպանդի մեջ մեղադրվողը ՀՀ օրենքներով դատվի եւ պատիժը կրի Հայաստանում։
Դեսպանատնից որեւէ արձագանք մինչեւ հիմա չկա։
Քաղաքացիների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում բերման է ենթարկվել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։
Բերվել է մեծ թվով ոստիկանական ուժ եւ տեխնիկա։
Ոստիկաններին հաջողվեց ցուցարարներից խլել ՌԴ դրոշը, որը պատրաստվում էին այրել։
