Բերման են ենթարկվել՝ ՔԿՀ տարածք թմրամիջոց նետելու կասկածանքով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 03:00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները «Հրազդան» քրեակատարողական հիմնարկության տարածք թմրամիջոց նետելու կասկածանքով, Վանատուր թաղամասից «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդին՝ 1976թ. ծնված Տիգրան Թ.-ին և ուղևորին` 1983 թ. ծնված Մինաս Շ.-ին:
Ինչպես տեղեկացնումէ Ոստիկանության պաշտոնական կայք-էջը, խուզարկությամբ Մինաս Շ.-ի գրպանից հայտնաբերվել է 13 դեղահաբ և թերթի մեջ փաթեթավորված, կանեփի հոտով զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
