Բերման են ենթարկվել՝ թմրամիջոց պահելու կասկածանքով
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախորդ օրերին ոստիկանության աշխատակիցները, թմրամիջոց պահելու կասկածանքով, քաղաքացիների են բերման ենթարկել:
Այսպես.
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 02:00-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1972թ. ծնված Վաչագան Ա.-ին և 1958թ. ծնված Հմայակ Մ.-ին:
Խուզարկությամբ Վաչագան Ա.-ի գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված, որը, ըստ վերջինիս հայտարարության, քաղել է իր տան բակում վայրի աճած կանեփի բույսից, անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Կապան-Գորիս մայրուղու Որոտան գյուղի տարածքից, «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սերյոժա Վ.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է փաթեթ՝ թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն չոր զանգվածով:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
