Բերման են ենթարկվել՝ թմրանյութ պահելու կասկածանքով
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բերման են ենթարկվել քաղաքացիներ, ովքեր կասկածվում են թմրանյութ պահելու և օգտագործելու մեջ:
Այսպես.
Նոյեմբերի 30-ին` ժամը 6:20-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը շրջայցի ժամանակ, Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Ռոման Ա.-ին։ Ռոման Ա.-ի ձեռքում հայտնաբերվել է չորացված, մանրացված, կանեփանման դեղնականաչավուն զանգված:
Ռոման Ա.-ն ներկայացվել է դատաքիմիական փորձաքննության:
Նոյեմբերի 29-ին, ժամը 20.05-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Տիգրան Մեծի պողոտայից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոռ Խ.-ին որի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է փաթեթ` կանաչ, բուսական ծագումով զանգվածի պարունակությամբ:
Գոռ Խ.-ն հայտարարել է, որ նշված զանգվածը մարիխուանա թմրամիջոց է, որն իր անձնական օգտագործման նպատակով նոյեմբերի 29-ին, ժամը 7.30-ին, ձեռք է բերել Արարատ քաղաքում՝ իր ծանոթ ոմն Դավիթից:
Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Նոյեմբերի 30-ին` ժամը 6.20-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը շրջայցի ժամանակ, Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Ռոման Ա.-ին։ Ռոման Ա.-ի ձեռքում հայտնաբերվել է չորացված, մանրացված, կանեփանման դեղնականաչավուն զանգված:
Ռոման Ա.-ն ներկայացվել է դատաքիմիական փորձաքննության:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Կատարվում է հետաքննություն:
