Բերման են ենթարկվել առանց համապատասխան փաստաթղթերի վառելափայտով բեռնված երկու «ՈւԱԶ»-ի վարորդներ
Նոյեմբերի 4-ին Ծաղկաձոր քաղաքի ռեստորաններից մեկի մոտից ոստիկանության Հրազդանի բաժին բերման են ենթարկվել 1960 թ. ծնված Հովհաննես Պ.-ն՝ իր «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված 1,5 խմ վառելափայտով, և 1969 թ. ծնված Տիգրան Պ.-ն՝ իր «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված 2 խմ վառելափայտով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, երկու վարորդներն էլ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել և բացատրություն են տվել, որ վառելափայտը գնել են Ծաղկաձոր քաղաքի բնակիչ ոմն Արոյից, որը ծառերը հատել է Ծաղկաձորի մոտակա անտառամասերից:
Հատված ծառերի վայրը և բուսական աշխարհին պատճառված վնասի չափը պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արոյի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
