Բեռնատար «ԳԱԶել»-ը գլորվել է ձորը. տուժածներ չկան
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:16-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղ տանող ավտոճանապարհին` «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 25 ՕՕ 314 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ Օ. Ք.) և «Օպել» մակնիշի 30 SS 572 պետհամարանիշի ավտոմեքենաները, այնուհետև «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 3 մ ընկել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
