«ԲԵՍՏ» համակարգում մասնակցության թույլտվություններ՝ «Արդշինբանկ»-ին և «ՄոբիԴրամ»-ին
Կենտրոնական բանկի խորհրդի՝ նոյեմբերի 24-ի որոշումներով՝ «ԲԵՍՏ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ են տրամադրվել «Արդշինբանկ» ՓԲԸ-ին և «ՄոբիԴրամ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ին:
Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
