«Բևերլի Հիլս» սերիալի դերասանուհուն Էբոլա վիրուսի վարակման մեջ կասկածելով հիվանդանոց են տեղափոխել
Լոս Անջելեսում 41-ամյա հոլիվուդյան աստղ Թորի Սփելինգին հոկտեմբերի 18-ին հիվանդանոց են տարել:
«Բևերլի Հիլս» սերիալի հայտնի դերասանուհու մոտ բարձր ջերմություն, հազ և շնչառական խնդիրներ են եղել. բժիշկները կասկածել են, որ նա Էբոլայով է վարակվել։
Բարեբախտաբար Լոս Անջելեսի Cedars Sinai կլինիկայում հետազոտություններ կատարելուց հետո, պարզվել է, որ դերասանուհու մոտ ինչ-որ անհայտ ծագում ունեցող ինֆեկցիա է հայտնաբերվել։