«Բժիշկ» Սերոբ Դաղունցն ամուսնացել է ոչ թե հանուն սիրո, այլ աներոջ փողերով պարտքերը փակելու համար
1in.am-ը գրում է.Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Սերոբ Դաղունցի գործի դատական քննությունը:
Ըստ դատական ակտի՝ Սյունիքի մարզի 25-ամյա բնակիչ Սերոբ Դաղունցը 2012 թվականի սկզբին համացանցի միջոցով ծանոթացել է Լենայի (անունը փոխված է) հետ: Նույն թվականի մարտի 15-ին հարսանյաց արարողությամբ նրանք ամուսնացել են:
Ամուսնությունը զագսում չեն գրանցել: Չեն հասցրել գրանցել, որովհետև կարճ ժամանակ անց իրարից հեռացել են:
Սերոբը երկար ժամանակ խաբել է կնոջն ու նրա ծնողներին, նրա ստերի բացահայտումից հետո վերջիններս դիմել են ոստիկանություն:
Դատարանը հաստատված է գնահատել, որ Սերոբը, չունենալով բժշկական կրթություն, Լենային ու նրա ծնողներին ներկայացել է որպես բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու: Ասել է, թե աշխատում է Էրեբունի բժշկական կենտրոնում, պատրաստվում է իր կլինիկան բացել Երևանում:
Բժիշկ փեսա ունենալը ցանկալի է եղել աղջկա ծնողների համար, նրանք համաձայնել են, որ կարճ ժամանակվա ծանոթությունից հետո կայանա իրենց դստեր ու Սերոբի հարսանիքը:
Ամուսնությունից հետո Սերոբն ասել է, թե պաշտպանության նախարարությունն իրեն ուղարկում է Սանկտ Պետերբուրգի, հետո էլ թե՝ Կիևի ռազմաբժշկական հաստատություն՝ վերապատրաստման:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
