Բժիշկ-ֆթիզիատորը բռնության է ենթարկվել նախկին ամուսնու կողմից
Ընտանեկան բռնության զոհ է դարձել «Նոր Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկուհիներից մեկը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նա բռնության է ենթարկվել նախկին ամուսնու կողմից՝ փողոցում։ Մեզ հաջողվեց պարզել, որ դեպքի մասին ոստիկանությունում ահազանգել է տուժածի մայրը՝ նախկին փեսային մեղադրելով աղջկան առեւանգելու եւ ծեծելու մեջ։
Ավելին՝ ըստ նախկին զոքանչի` փեսան սպառնացել է նաև սպանել։
