Բժիշկը 35 տեղից դանակահարել է իր կնոջը
Թուրքիայի Այդըն քաղաքում 43-ամյա Հասան Քուրթուլուշը տան բաղնիքում 35 դանակի հարվածով սպանել է կնոջը՝ 46-ամյա Այշեգյուլ Քուրթուլուշին։
Թուրքական Radikal-ը տեղեկացնում է՝ Այդըն քաղաքի հիվանդանոցներից մեկում որպես բժիշկ աշխատող Հասան Քուրթուլուշը տուն մտնելուց հետո փնտրել է կնոջը և նրան բաղնիքում լվացվելուց տեսել։ Հասանը դանակով հարձակվել է կնոջ վրա եւ 35 հարված հասցրել մարմնի տարբեր մասերին։
Համոզվելով, որ կինը մահացել է, Հասանը զանգել է ոստիկանություն և պատմել տեղի ունեցածը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են Հասանին, ով բղավել է, որ կինն արժանի էր դրան։
