ԲՀԿ շտաբներում չեն հավատում, որ Գագիկ Ծառուկյանը թասիբը գետնովն է տվել (Video)
1in.am-ը գրում է. ԲՀԿ շտաբներում դեռ չեն ուզում հավատալ, որ փետերվարի 20-ի հանրահավաքը չեղյալ է համարվել:
ԲՀԿ-շտաբներից մեկի աշխատակիցները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ կարծում են, որ Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը չեն հանդիպել, հանրահավաքն էլ չեղյալ չի համարվել. «Ապատեղեկատվություն է, մենք նման բան չգիտենք»:
Աշխատակիցները նշեցին, որ Գագիկ Ծառուկյանի հասցեին ուղղված հայտարարությունները նաև իրենց էին ուղղված. «Չենք կարծում, որ Գագիկ Ծառուկյանը թասիբը գետնով կտա»:
ԲՀԿ-ականները նշեցին, որ իրենք չեն ուզում, որ Ծառուկյանը և Սարգսյանը հաշտվեն:
