ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է հրավիրել
Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն քաղխորհրդի նիստ է գումարել: Այս մասին տեղեկացավ Shabat.am-ը:
ԲՀԿ Կենտրոնական գրասենյակում հավաքվել են խմբակցության, խորհրդի անդամներ:
ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Shabat.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկությունները: Թե ինչ է քննարկվելու նիստին Իվետա Տոնոյանը, չկարողացավ պատասխանել ժամանակի սուղ լինելու պատճառով:
