ԲՀԿ–ն և Գագիկ Ծառուկյանը իշխանություններին չեն խանգարել
ԲՀԿ–ն և Գագիկ Ծառուկյանը իշխանություններին չեն խանգարել:Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով` Բարգավաճ Հայաստանը, Գագիկ Ծառուկյանը, իշխանություններն չեն խանգարել, ուղղակի քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել. «Քաղաքականությունն էլ է ժամանակի ընթացքում փոխվում»: Գալուստ Սահակյանը նաև հավելեց, որ դեռևս չգիտի, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ինչ տեսակետ ունի Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։
