Բիբինը ներկա է ՀԾԿՀ նիստին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստին ներկա է նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրեն Եվգենի Բիբինը:
Նշենք, որ ՀԾԿՀ-ն հրապարակել է 14 տարբեր որոշումների նախագծեր, որոնց հանրագումարում պատրաստվում է ՀԷՑ-ին տուգանել 75 միլիոն դրամի չափով:
ՀԾԿՀ-ի որոշման նախագծում ասվում է, որ ՀԷՑ-ը խախտել է քաղաքացու սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու ժամկետները, բացի այդ, միացման վճարից բացի, քաղաքացիներից պահանջել է նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով, որպես հիմնավորում ՀԷՑ-ը ներկայացրել է ընկերության ֆինանսական ծանր վիճակը:
