Բնակարանի հրդեհի արդյունքում՝ տանտիրուհին մահացել է
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 07:55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 2 շենքի 2-րդ հարկից ծուխ է դուրս գալիս:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ ժամը 8:50-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 4 շենքի թիվ 9 բնակարանից «3-րդ, 4-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա Արմենուհի Ղահրամանյանը:
Հրդեհը մարվել է ժամը 8.45-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Ա.Ղահրամանյանն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ժամը 20:00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ա.Ղահրամանյանը ժամը 18:15-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
