Բնապահպանության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ են նշանակվել
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումներով, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի երկու տեղակալներ են նշանակվել:
Կառավարության պաշտոնական էջի փոխանցմամբ, տեսչական մարմնի ղեկավարի նորանշամակ տեղեկալներն են Մարատ Բադալյանը և Իգոր Սարգսյանը:
Մ. Բադալյանը եղել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարաների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության պետի տեղակալ, ՀՀ ընդերքի գլխավոր պետական տեսուչի տեղակալ:
