Boeing-ի կործանման գիշերը Թեհրանի օդային տարածքում եղել է ևս մեկ ինքնաթիռ
Թեհրանի մերձակայքում վթարի ենթարկված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing ինքնաթիռի կործանման գիշերը մեկ այլ ինքնաթիռ եղել է Թեհրանի օդային տարածքում: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի քաղաքաշինության հանձնաժողովի փոխնախագահ Աբու ալ-Ֆադիլ Մուսավի Բեյուկին, փոխանցում է РИА Новости-ն:
Իրանցի պաշտոնյայի խոսքով, ինքնաթիռը պատկանել է Qatar Airways-ին: Նա նշել է, որ օդանավի անձնակազմը, իրանական դիսպետչերները և ՀՕՊ ուժերը կարողացել են համակարգել ինքնաթիռի թռիչքը, և այն նորմալ ռեժիմով անցել է Թեհրանի օդային տարածքով: Բեյուկին ենթադրել է, որ Qatar Airways-ին պատկանող ինքնաթիռը կապ է հաստատել դիսպետչերների հետ, երբ երկնքում լույս է տեսել՝ կասկածելով, որ դա Հակաօդային պաշտպանություն համակարգ է: