Բոլոր կարծիքների ամփոփումը պետք է լինի համապատասխան մարմինների կողմից .VIDEO
Կեղծվել է արդյոք հանրաքվեն. սա հարց է, որի պատասխանը պետք է ենթադրի հանրաքվեի վերջնական արդյունքների գնահատական: Մի՞թե հնարավոր է այս հարցին պատասխանել չունենալով հարցի պատասխանը ստանալու համար անհրաժեշտ բավարար հնարավորություններ: Օրինակ՝ կարո՞ղ ենք արդյոք այս հարցին պատասխանել, եթե չունենք գործիքներ, որպեսզի ստուգենք հանրաքվեի կեղծման առկայությունն ու դրա ազդեցությունը հանրքավեի արդյունքների վրա: Կարծում եմ՝ «Կեղծվել է արդյոք հանրաքվեն» հարցի յուրաքանչյուր պատասխանող նախ պետք է իր համար պարզի, թե ունի՞ այդ հարցին պատշաճև օբյեկտիվ պատասխանելու հնարավորություն:
