Բոլորս պետք է ականջալուր լինենք Արամ Ա կաթողիկոսի ելույթին․Խաչատուր Սուքիասյան
Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ելույթին՝ գրելով․ «Կարծում եմ Հայաստան-Սփյուռք համաժողովի առաջին օրվա նշանակալի ելույթներից մեկը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ելույթն էր Սփյուռքի դերի և ներգրավվածության վերաբերյալ։
Թե՛ իշխանությունը, թե՛ Սփյուռքը, թե՛ մենք բոլորս պետք է ականջալուր լինենք համաժողովի ժամանակ նրա արտահայտած մտքերին և խոսքերին։
Ողջունում եմ Հայաստան-Սփյուռք համաժողովը»։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը բավական սուր դիտարկումներով ու քննադատական նոտա պարունակող ելույթով է հանդես եկել:
