Բոլորը բացի մեկի՞ց․ Լևոն Զուրաբյանը Մարտի 1-ի պատասխանատուների մեջ Ծառուկյանին չի՞ տեսնում (Video)
1in.am-ը գրում է. «Համաժողովրդական շարժման եռյակը ընդդիմության պահանջների 12 կետերի շուրջ իշխանության հետ բանակցությունների մեջ որևէ իմաստ չի տեսնում: 12 կետերի շուրջ բանակցությունների առաջարկը, մեր գնահատմամբ, ոչ այլ ինչ է, քան ընդդմությանը երկարաժամկետ ու անպտուղ իմիտացիոն բանակցությունների մեջ ներքաշելու փորձ, ժամանակ շահելու և շարժման թափը կոտրելու նպատակ: Երրորդ՝ անհրաժեշտ քաղաքական կամք ունենալու դեպքում իշխանությունները, առանց ընդդիմության հետ որևէ բանակցության, կարող են կատարել բոլոր կետերը: Սա է եռյակի պատասխանը Սերժ Սարգսյանի առաջարկին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը:
Քաղաքական գործիչը նշեց, որ 12 կետերի շուրջ բանակցություններն անիմաստ են համարում:
«Այն, թե իշխանություններն ընդառաջ կգնան ժողովրդի պահանջներին թե ոչ, դա իրենց խնդիրն է, բայց մեր պահվածքը դրանից չի փոխվելու: Մեր պահվածքը ինչ-որ չափով կախված է 12 կետերի կատարումից»,- հավելեց նա:
