«Բորուսիա»-ն ընդունել է «Լիվերպուլ»-ի՝ Մխիթարյանին ձեռք բերելու առաջարկը
«Լիվերպուլ»-ի՝ Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու 21 մլն եվրո կազմող առաջարկն ընդունվել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կողմից, հայտնում է The Independent-ը: Տրանսֆերը կարող է կայանել առաջիկա օրերին:
Հաղորդվում է, որ «Յուվենտուս»-ը ևս շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել 26-ամյա հայ ֆուտբոլիստի հանդեպ:
