«Բրավոյի» տնօրենի վիճակը ծանր է
Երեւանում մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում կատարելու հետեւանքով տարբեր վնասվածքներով Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 57-ամյա Լեւոն Ավետիսանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս Fnews.am-ը տեղեկացավ հիվանդանոցից:
Նշենք, որ Լեւոն Ավետիսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրան վիրահատել են: Իսկ Լեւոն Ավետիսյանի որդին՝ 17-ամյա Դավիթը, ով նույնպես վիրավորվել էր ավազակային հարձակման ժամանակ վիրահատվել է: Վերջինս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
