Բրազիլիայում ձերբակալել են Facebook-ի թոփ մենեջերին
Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է Facebook-ի՝ Լատինական Ամերիկայի գծով փոխնախագահ, արգենտինացի Դիեգո Դզոդանին։
Նրան մեղադրում են դատարանի որոշումները չկատարելու համար, քանի որ ընկերությունը հրաժարվել է ոստիկանությանը հասանելիություն տրամադրել իր տվյալներին՝ նարկոտրաֆիկի մասին հետաքննության գործի շրջանակում:
