Բրեդ Փիթը խոստովանել է, որ իր սեփական ատրճանակն ունեցել է 6 տարեկանում
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը խոստովանել է, որ զենքն իր համար երբեք արգելված թեմա չի եղել։ Ավելին, իր առաջին կրակոցը նա արել է 8 տարեկան հասակում, իսկ իր սեփական ատրճանակն ունեցել է 6 տարեկանում, գրում է Вести-ն։
Փիթը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ամբողջ կյանքում ապրել է զենքերի շրջապատում։ «Ես մեծացել եմ Միսուրիում, և հայրս մանկուց սովորեցրել է ինձ հարգել ատրճանակներն ու զենքը։ Իմ եղբայրը ստացել է նրանից առաջին ատրճանակը, իսկ ինձ դա նվիրել է պապիկս, երբ ես դեռ մանկապարտեզ էի հաճախում։ Ժառանգաբար զենք փոխանցելը յուրահատուկ ծես է մեր ընտանիքում»,- ասել է Փիթը։
Դերասանը նշել է, որ իր երեխաները նույնպես անտարբեր չեն տարբեր զենքերի հանդեպ։ «Իմ որդին՝ Մեդոքսը, այնքան բան գիտի տանկերի մասին, որ երբ ես սկսեցի «Ցասում» ֆիլմի նկարահանումները, հաճախ խորհրդակցում էի նրա հետ»,- խոստովանել է Փիթը։