Բրիջիտ Բարդոն 250 ծաղկեփունջ է ստացել հոբելյանին, բայց ծնունդը նշել է միայնակ
Ֆրանսիական կինոյի լեգենդ Բրիջիտ Բարդոն միայնակ է նշել իր ծննդյան օրը, որը երեկ էր, հայտնում է France 24-ը:
Կենդանիների իրավունքների պաշտպան դերասանուհին իր 80-ամյակը նշել է Սեն Տրոպեի իր առանձնատանը՝ իր բազմաթիվ կենդանիների ընկերակցությամբ:
Այդուհանդերձ, Բարդոն 250 ծաղկեփունջ է ստացել երկրպագուներից, այդ թվում՝ նշանավոր մոդելավորող Կառլ Լագերֆելդից: Վերջինս ընտիր սպիտակ խոլորձներ է ուղարկել:
Լրագրողներին Բարդոն ասել է, որ իր հոբելյանի առիթով ոչինչ չի ուզում: Փոխարենը երկրպագուներին խնդրում է գնալ մոտակա կենդանիների ապաստարան և որևէ կենդանու վերցնել կամ խնամել:
Աղբյուրը գրում է, որ այս կերպ Բարդոն ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել կենդանիների իրավունքների վրա: