Բրիջիտ Բարդոյի կենսագիրը փաստում է, որ նա բազմիցս փորձել է կյանքն ավարտել ինքնասպանությամբ
Բրիջիտ Բարդոն սեպտեմբերի 28-ին տոնում էր իր 80-ամյակը, այդ իսկ պատճառով հայտնի դերասանուհու վրա դարձյալ սևեռվեց ուշադրությունը, հայտնում է spletnik.ru-ն:
Լրագրողները հասցրեցին պարզել, որ այդ կինը, որը համարվել է համաշխարհային կինոյի գլխավոր սեքս խորհրդանիշներից մեկը, ով էկրանին մարմնավորել է թեթևամիտ գեղեցկուհիների, իրականում պայքարել է միայնության ու դեպրեսիայի դեմ:
Closer ամսագրի հետ զրույցում Բարդոյի կենսագիրը՝ Ջեֆրի Ռոբինսոնը, հայտնել է, որ լեգենդար աստղը մեկ անգամ չէ, որ ձեռնարկել է ինքնասպանության փորձեր:
«Իր փառքի գագաթնակետին նա շփոթված, միայնակ մարդ էր: Նա տառապում էր ծանր դեպրեսիայով ու չգիտեր այն ինչպես հաղթահարել»,- ասել է Ռոբինսոնը:
Սեքս խորհրդանիշի կերպարը, ըստ կենսագրի, մտածվել է նրա առաջին ամուսնու՝ ռեժիսոր Ռոժե Վադիմի կողմից, որի հետ Բարդոն ամուսնացել էր 18 տարեկանում:
Հենց նրա «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմի շնորհիվ Բարդոն հռչակ ձեռք բերեց:
«Կարծում եմ՝ նրա սրտում այլևս տեղ չկա մարդկանց համար, այնտեղ միայն կենդանիներ են: Նրանք սիրում են նրան՝ անկախ ամեն ինչից»,- բացատրել է Բարդոյի ներկայիս կենսագիրը: