Բրիտանական #Flybe խոշորագույն ավիաընկերությունը սննկացել է #COVID_19 կորոնավիրուսի պատճառով
Բրիտանական Flybe ավիաընկերությունը, որը համարվում էր Եվրոպայի խոշորագույն տարածաշրջանային ավիափոխադրողը, հայտնել է սնանկացման մասին, երբ կառավարությունը հրաժարվել է ընկերությանը 100 միլիոն ֆունտ վարկ տրամադրել, գրում է BBC News-ը:
Flybe-ի բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել, որի պատճառը կորոնավիրուսի համաճարակն է։
Ընկերության կողմից տարածված մամլո հաղորդագրության մեջ փոխադրողը հորդորել է արդեն իսկ ձեռք բերված տոմսերով ուղևորներին չգալ օդանավակայաններ: Ընկերությունն ունի 2 հազար աշխատակից, որոնք կարող են զրկվել աշխատանքից, նշում է BBC-ն: