British Airways-ի չեղյալ հայտարարված չվերթների հետևանքով տուժել է ավելի քան 75 հազար ուղևոր
British Airways ավիաընկերության ավելի քան 75 հազար ուղևոր տուժել է համակարգչային խափանման պատճառով առաջացած ավիաչվերթների չեղարկման հետևանքով: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար Ալեքս Քրուզը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շաբաթ օրը British Airways-ի ուղևորներն արգելափակվել են Լոնդոնի Հիթրոու և Գեթվիք օդանավակայաններում՝ ավիաընկերության համակարգչային համակարգում տեղի ունեցած խափանման պատճառով, հետաձգվել են ավիաընկերության չվերթներն այլ քաղաքներից: Խափանման հաջորդ օրը նույնպես գրանցվել է British Airways-ի չվերթների հետաձգում:
