Բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը ջուրն է գցել Կլիչկոյին (տեսանյութ)
Ամերիկացի բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը հերթական անգամ խանգարել է 4 վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հանգիստը:
Բրիգսը Ֆլորիդայում գտնվող ուկրաինացուն գցել է ջուրը, երբ վերջինս զբաղվում էր սերֆինգով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացին խանգարել էր Կլիչկոյի մարզումը եւ մամլո ասուլիսը, ինչպես նաեւ միջամտել ուկրաինացու ընթրիքին:
