Բռնվել է Սոթքի ոսկու հանքից գողություն կատարելիս
Հունվարի 22-ին՝ ժամը 05:50-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում Սոթքի ոսկու հանքի անվտանգության բաժնից ահազանգ է ստացվել, որ ընկերությանը պատկանող հանքախորշից անվտանգության աշխատակիցների կողմից մարդ է բռնվել:
Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1985թ. ծնված Արկադի Ս.-ին, որը բացատրությամբ հայտնել է, որ հունվարի 20-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, գնացել է Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշ` հանքանյութ բերելու և դրանից ոսկի ստանալու նպատակով, սակայն հունվարի 22-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, հանքախորշից դուրս գալուց բռնվել է անվտանգության աշխատակիցների կողմից:
Կատարվում է հետաքննություն:
