Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչությունն իրականացրած մահապարտները Բակրաուի եղբայրներն են
Փարիզի ահաբեկչական գործողությունների մասնակցի՝ Սալահ Աբդեսլամի գործով հետաքննության գլխավոր կասկածյալները՝ Բակրաուի եղբայրները, նույնականացվել են որպես Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչությունն իրականացրած մահապարտներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է R TBF հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:
