Բրյուսելում տարհանում են Բելգիայի ամենաբարձր երկնաքերում գտնվող մարդկանց
Բելգիական ոստիկանությունը երկու կասկածելի փաթեթի հայտնաբերումից հետո տարհանում է Բրյուսելում գտնվող «Հարավային աշտարակում»՝ Բելգիայի ամենաբարձր երկնաքերում գտնվող մարդկանց, հաղորդում է RTBF հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ կասկածելի իրերը հայտնաբերվել են Ազգային կենսաթոշակային հիմնադրամում, որը գտնվում է շենքի 38-րդ հարկում: Դեպքի վայր է ժամանել սակրավորների թիմը:
