Բուժակին կաշառել են՝ հեռախոսները դատապարտյալ հորը փոխանցելու համար
Ապրիլի 5-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Այնթափ գյուղից ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչներ, 16-ամյա Խ. Գ.-ին և 29-ամյա Գևորգ Գրիգորյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բերման ենթարկվածները եղել են Գ. Գրիգորյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 36 AՍ 597 համարանիշի ավտոմեքենայում: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ 20:00-ի սահմաններում, Խ. և Գ. Գրիգորյանները Գետափնյա գյուղում հանդիպել են Գեղանիստ գյուղի բնակիչ, 54-ամյա Արմեն Մնացականյանին, որպես կաշառք նրան են փոխանցել 50 հազ. դրամ, ինչի դիմաց Ա. Մնացականյանը 4 բջջային հեռախոս պետք է տեղափոխեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ իրենց հորը, դատապարտյալ Անդրանիկ Գրիգորյանին փոխանցելու համար: Երեկ՝ ապրիլի 6-ին, ոստիկանները Ա. Մնացականյանին իր Mercedes մակնիշի 35 RX 427 համարանիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ Ա. Մնացականյանը ոստիկաններին է ներկայացրել 4 բջջային հեռախոսները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
