Բուժաշխատողը հիվանդների միջոցով փորձեր է կատարել,ինչի հետևանքով 30 մարդ մահացել է
Գերմանիայում հոգեբուժարանի նախկին աշխատակիցը խոստովանել է, որ 60 հիվանդների բարձր դոզայով դեղամիջոց է ներարկել: Հիվանդներից կեսին հաջողվել է կենդանի մնալ: Ինչպես հայտնի է, 38-ամյա սանիտարը երկար ժամանակ սպանել է իր հիվանդներին: Նա ուժեղ ներգործության դեղամիջոցներ է ներարկել հիվանդներին, որոնք նախատեսված են սրտանոթային հիվանդությունների բուժման համար: Երբ հիվանդն ստացել է բարձր դոզայով դեղամիջոց, նրա մոտ սրտի նոպա է տեղի ունեցել:
Սանիտարն իր գործողությունները բացատրել է նրանով, որ այդկերպ փորձել է մարդկանց վերակենդանացման փորձարկումներ անել: Նա նաեւ խոստովանել է, որ մեծ բավականություն է ստացել մարդկային կյանքեր փրկելուց, հաղորդում է Informing-ը:
Բուժաշխատողը սպանությունների մասին խոստովանել է փորձաքննություն իրականացնող հոգեբույժին, սակայն դատարանը նրա ցուցմունքները կարող է ընդունել այն դեպքում, եթե նա դրանք կրկնի դատավորի կամ իրավապահների ներկայությամբ:
Այս պահին հոգեբուժարանի նախկին աշխատակիցը գտնվում է բանտում: 2008-ին տղամարդն արդեն դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման մահափորձի մեղադրանքով:
