Բուժում է ստանում Արցախից բռնագաղթված 303 բուժառու․ 5 երեխա վերակենդանացման բաժանմունքներում է
«Բժշկական կենտրոններում այս պահին բուժում է ստանում ԼՂ-ից 303 բուժառու, որից 113-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում 5 երեխա կա»,- այդ մասին այսօր՝ մամուլի ասուլի ժամանակ, հայտարարել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
