Բյուջեի միջոցները յուրացրած տնօրենը վերընտրվեց. ուսուցիչները նրան ողջունեցին ծափահարություններով.VIDEO
Բյուջեի միջոցները յուրացնելով պետությանը 2 մլն 216 հազար դրամի վնաս հասցնելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելուց երկու տարի անց Երեւանի թիվ 27 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը այսօր՝ օգոստոսի 26-ին, վերընտրվեց դպրոցի տնօրեն:
Կառավարման խորհրդի ութ անդամները միաձայն քվեարկեցին նրա օգտին։ Տնօրենի թափուր պաշտոնի համար նախկին տնօրենի հետ մրցում էին դպրոցի պատմության ուսուցչուհի Լուսինե Թորոսյանը, հայոց լեզվի ուսուցչուհի Գոհար Ստեփանյանը, Երեւանի թիվ 64 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Աննա Սանոյանը: Նրանցից յուրաքանչյուրը խորհրդին ներկայացրեց դպրոցի զարգացման իր ծրագիրը, ինչից հետո խորհդի 8 անդամները քվեարկեցին իրենց նախընտրած թեկնածուի օգտին:
մանրամասները՝ news.am-ում:
