Ծակքար համայնքում արտակարգ իրավիճակ է.գյուղացիները մնացլ են առանց տանիքի
Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի բնակիչները շվարել են, նարնցից շատերը ստիպված են եղել լքել իրենց տները: Պատճառը հունվարի 4-ին ուժեղ քամին է, որի պատճառով բնակարանների տանիքները պոկվել է:«Մինչ օրս տանիքները վերանորոգելու նպատակով փոխհատուցում չեն տվել, ասում էին տոնական օրեր է, տոն օրերը անցնեն կհատուցնեք, արդեն մեկ շաբաթ անցել է, բայց որևէ փոխհատուցւոմ չկա, ձեն չեն հանում: մենք չգիտենք հիմա ինչ անենք»,-Fnews.am-ին ասաց Ծակքար գյուղի բնակչիցների տիկին Կարինեն: Գյուղացին տեղեկացրեց, որ իրենք իրենց միջոցներով ինչ որ չափով կարողացել են վերանորոգել տանիքը.«Ամեն օր ուժեղ քամի է դրսում, նորից պոկում տանում է տանիքները: Մենք ինչքան կարող ենք վախը սրտներումս քնել, որ մի օր էլ մեր գլխին է փուլ գալու: Մի անգամ լավ պրծանք, Աստված անընդհատ հո մեր նկատմամբ բարեհաճ չի լինելու»,-ասաց գյուղացին: Ծակքարի գյուղապետ Գվիդոն Ավետիսյանը նշեց դեպքի մասին գյուղապետարանը դեռ Գեղարքունիքի մարզպետարանին չի տեղեկացրել՝ սպասելով, որ ՏԿԱԻՆ-ը կտեղեկացնի:
«ԱԻՆ-ը եկավ, արձանագրեց, սպասում էինք, որ տեղեկացներ մարզպետարան, բայց դեռ նորություն չկա։ Տուժած տան բնակիչներն իրենց ուժով մի քիչ կարողացել են վերանորոգել տանիքը, գարնանը երեւի նոր ամբողջությամբ կկարողանան վերանորոգել»,-ասաց գյուղապետը:
